ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն
09.02.2014 | 14:57

Բրիտանական ֆիլմերի ամենամյա 12-րդ փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 22-ից մարտի 16-ը և նվիրված կլինի ներառական և հաղորդակցության խնդիրներին: Փառատոնային ֆիլմերը «Մոսկվա», «Նաիրի», ինչպես նաև «Սինեմա Սթար» կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև Գորիսում, Գավառում և Գյումրիում:

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը` Երևանում բրիտանական դեսպանատան, Յունիսեֆի և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:
Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերի ցուցադրությունից բացի, կազմակերպվելու են դասընթացներ և մրցույթներ:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ ժամը 16.00-ին, ՙՄոսկվա՚ կինոթատրոնում «Ամառը փետրվարին» ֆիլմով: «Ամառը փետրվարին» ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա, որ ծաղկում էր Քորնուելի վայրի ափամերձ շրջանում մինչև Առաջին աշխարհամարտը:
Փետրվարի 22-27-ը ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում (17.00-ին անգլերեն, իսկ 20.00-ին հայերեն ենթագրերով), իսկ մարտի 1-5-ը «Նաիրի» կինոթատրոնում: Միայն մեկ օր` փետրվարի 28-ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնում կցուցադրվի մեկ ֆիլմ: Բոլոր ցուցադրություններից մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ